Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպելու են Ստամբուլում: Երկու նախագահները կբացեն «Թուրքական հոսք» գազատարը, որի միջոցով բնական գազը Թուրքիա կհասնի Կրասնոդարի երկրամասից:
Բացի դրանից՝ երկու նախագահները կքննարկեն իրավիճակը Լիբիայում, որտեղ Թուրքիան և Ռուսաստանը աջակցում են երկրում շարունակվող հակամարտության տարբեր կողմերին: Սիրիայի նկատմամբ Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքականությունը նույնպես լի է հակասություններով: