Միացյալ Նահանգները հավելյալ 200 զինվորական կուղարկի Մերձավոր Արևելք՝ հաղորդում է Fox News-ը:
Չնայած պաշտոնական Բաղդադը ԱՄՆ-ից պահանջել է դուրս բերել ամերիկյան զորքերն իր երկրի տարածքից, Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է, որ նոր ժամանող զինվորականները ծառայության կանցնեն Իրաքում, որտեղ նրանք կամրապնդվեն ուղղաթիռներով և որոնց հիմնական խնդիրը կլինի՝ պաշտպանել Բաղդադի կառավարական գործակալություններն ու դեսպանությունները:
Էսպերը նաև հերքել է այն պնդումները, ըստ որոնց՝ վարչակազմը սկսել է նախապատրաստվել Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, հայտարարելով, թե Միացյալ Նահանգները բոլորովին նման մտադրություն չունի: