Իրաքի վարչապետ Ադել Աբդ ալ-Մահդիի գրասենյակից հայտնել են, որ Իրանը նախապես նախազգուշացրել էր Բաղդադին Իրաքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակումների մասին: Ըստ գրասենյակի՝ չի հստակեցվել, սակայն, թե հատկապես որ օբյեկտների, նշվել է, որ կգրոհեն միայն ամերիկյան զորքերի տեղակայման վայրերը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Ալ-Մահդիի գրասենյակում նաև ասել են, որ հարձակման հետևանքով իրաքցիներ չեն վիրավորվել: Ամերիկյան կողմն էլ պնդում է, որ ամերիկացիներ չեն զոհվել: