Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ Թվիթերի իր միկրոբլոգում զոհերի ընտանիքներին ու հարազատներին ցավակցություն է հայտնել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Արտգործնախարարությունը, միևնույն ժամանակ, ճշտում է՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ կա՞ն, թե՞ ոչ։