Գործարար Վարդան Սիմոնյանը 15 տարի առաջ սահմանամերձ Արենի գյուղում հիմնեց իր գինետունը: Այսօր արդեն Վարդանն ու նրա ընտանիքը մտածում են նոր գաղափարների մասին: Չնայած դժվարություններին՝ գործարարը պնդում է, որ եթե մարդը սեր, ձգտում և արարելու նպատակ ունի, ամեն բան կստացվի:
Ի դեպ, տարեսկզբից միկրոձեռնարկատերերն ազատվել են բոլոր հարկերից: Վարդան Սիմոնյանի խոսքով՝ սա հրաշալի հնարավորություն է մարդկանց համար, որոնք իրենց ազատ միջոցներով կարող են ընդլայնել բիզնեսը: