Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանավորման հարցով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ:
1lurer.am-ը տեղեկացրել էր, որ Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել էր, և նոր մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով (ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս): Սրան հաջորդել էր ՀՔԾ-ի միջնորդությունը՝ Փանոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Միջնորդության քննությունն սկսվել էր նույն օրը, ապա հետաձգվել մինչ այսօր:
Որոշումը կհրապարակվի վաղը՝ 09:45-ին:
Փանոսյանը 2011-2014 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը: Քրեական գործը, որը սկզբնապես քննվում էր Քննչական կոմիտեում, վերաբերում է հենց այդ շրջանին: