Իրանական կողմը հայտնաբերել Է Թեհրանում կործանված Boeing-737 ուկրաինական ինքնաթիռի երկրորդ սև արկղը: Այդ մասին հայտարարել Է երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեն: «Փրկարարները հայտնաբերել են Boeing-737 ինքնաթիռի երկրորդ սև արկղը»,- նրա խոսքը մեջբերում Է Fars գործակալությունը: Մինչ այդ տեղեկություն էր տարածվել օդանավի առաջին սև արկղի հայտնաբերման մասին:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ Թեհրանում Ուկրաինայի միջազգային ավիաուղիների (UIA) ուղևորատար ինքնաթիռի վթարի պատճառները պարզելու համար: Այս մասին հայտարարել են դատախազության մամուլի ծառայությունից:
Ուկրաինայի «Միջազգային ավիաուղիներ» ընկերությունը մամուլի ասուլիսում խոսել է Իրանում Boeing-737 ինքնաթիռի խոցման մասին: Ընկերության պաշտոնյաների խոսքով՝ օդանավը մանրակրկիտ տեխզննում է անցել հունվարի 6-ին, իսկ անձնակազմի անդամները բոլորը բարձրակարգ մասնագետներ էին:
Կա օդանավի կործանման մի քանի վարկած,- գրում է
segodnya.ua կայքը: Վթարը կարող էր տեղի ունենալ տեխնիկական անսարքության պատճառով Իմամ Խոմեյնիի իրանական օդանավակայանից դուրս գալուց հետո: Բայց, ըստ հորդանանյան Al-hadath հրատարակության, ինքնաթիռը կարող էր պատահաբար գնդակոծվել իրանական հրթիռի կողմից: