ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների իր գործընկերներին՝ Թեհրանից Կիև ուղևորվող Boeing-737 ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
«Խորապես ցավակցում եմ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ուկրաինական Boeing-737-800 ինքնաթիռի վթարի կապակցությամբ:
Ցավով ընդունեցինք մարդկային մոտ 180 զոհերի պատճառ դարձած ողբերգության մասին լուրը:
Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ և մաղթում եմ հոգու տոկունություն»,- ասված է ցավակցական հեռագրում։