Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Դամասկոս և բանակցություններ վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Պետությունների ղեկավարները հանդիպել են Ռուսաստանի Զինված ուժերի խմբավորման հրամանատարական կետում:
Բաշար Ասադը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին այցի համար և երախտագիտություն հայտնել Ռուսաստանի օգնության համար՝ ահաբեկչության դեմ պայքարում և Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնման գործում:
Ռուսաստանի նախագահն էլ նշել է, որ հսկայական աշխատանք է արվել Սիրիայի պետականության և երկրի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ:
Դամասկոսից հետո Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով կմեկնի Ստամբուլ և կմասնակցի Թուրքական հոսքի գործարկման արարողությանը: