ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ մշտական կապի մեջ է EASA-ի (European Aviation Safety Agency), Եվրականտրոլի (European Organization for the Safety of Air Navigation), ինչպես նաև Ուկրանիայի և Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների հետ:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից նշում են, որ Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք դեռևս չկա, ապա տեղեկացնում, որ կոմիտեն շարունակում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը և հանրությանը մշտապես կիրազեկի իր որոշումների մասին:
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նաև տեղեկացրել է, որ Armenia Airways ավիաընկերության կողմից իրականացվող Երևան-Թեհրան հաջորդ չվերթը նախատեսվում է ս.թ. հունվարի 10-ին, իսկ UR ավիաընկերության կողմից իրականացվող Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը նախատեսվում է ս.թ. հունվարի 12-ին: Չվերթերի փոփոխության դեպքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կտեղեկացնի մինչև դրանց իրականացումը: