ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, ներկայացրել իրավիճակն ու Վաշինգտոնի գործողությունները:
-
Քանի դեռ ես նախագահ եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա:
-
Ամերիկյան բազաների ուղղությամբ իրանական հարձակման հետևանքով ոչ մի ամերիկացի կամ իրաքցի չի տուժել:
-
ԱՄՆ-ը անմիջապես նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ:
-
Իրանը հետ է կանգնել հայտարարված հարձակումներից, և դա լավ նորություն է ամբողջ աշխարհի համար:
-
Պետք է խոստովանել, որ եկել է Իրանի հետ նոր միջուկային պայմանագիր կնքելու ժամանակը:
-
Կցանկանայի ՆԱՏՕ-ին խնդրել ավելի ներգրավվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններում:
-
ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի դեմ կիրառել իր ռազմական ուժը, Թեհրանի դեմ լավագույն զսպող հանգամանքը տնտեսական միջոցներն են: