ԱՄՆ նախագահը կատարեց անհնարինը. նրան հաջողվեց միավորել իրանական հասարակությունը: Սովորական իրանցիների համար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ցնցում էր, գրել է Դինա Էսֆանդիարին Guardian-ում:
Ըստ հեղինակի՝ Սոլեյմանին ավելի ազդեցիկ անձնավորություն էր, քան Իրանի նախագահը, նա կապեր ուներ բոլոր խմբակցությունների հետ և ամենակարևորը՝ մեծ ժողովրդականություն էր վայելում:
2019-ի նոյեմբերին բողոքի ալիք բարձրացավ Իրանում, քանի որ մարդիկ դժգոհ էին կառավարության քաղաքականությունից: Բայց Սոլեյմանիի սպանությունը ցնցեց բոլորին ու համախմբեց:
Հոդվածագիրը նշում է, որ չնայած սպանությունը հարված էր Իրանին, միաժամանակ այն լավագույն նվեր էր Թեհրանի կառավարությանը, որը հասարակության այդպիսի միասնականության մասին երազել չէր կարող ծանր պատժամիջոցների ներքո գտնվող երկրում: