Ուկրաինայի նախագահ Զելենսկին մեկնաբանել է Իրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի վթարը։
Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է պետության ղեկավարի Telegram-ում։ «Ահավոր լուր Մերձավոր Արևելքից։ Այսօր առավոտյան Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանից (Թեհրան) թռիչքից հետո «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից ոչ հեռու»,- գրել է նա։
Զելենսկին նաև տեղեկացրել է, որ նախնական տվյալներով՝ բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել են։
«Մեր դեսպանությունը ճշտում է ողբերգության հանգամանքների մասին տեղեկատվությունը և զոհվածների ցուցակները»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Նա նաև ցավակցություն է հայտնել բոլոր ուղևորների և անձնակազմի անդամների հարազատներին ու մերձավորներին։