Armenia Airways ավիաընկերությունը հայտնել է, որ Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթերը չի պատրաստվում դադարեցնել կամ հետաձգել:
Ավիաընկերության հաջորդ թռիչքը նախատեսված է ուրբաթ օրը՝ հունվարի 10-ին: Իսկ այսօր Երևանից Թեհրան օդանավը մեկնել է ժամը 11։00-ին, Թեհրանից ժամանող օդանավը Երևանում վայրէջք է կատարել 15։08-ին:
ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունն արգելել է ամերիկյան քաղաքացիական օդանավերին թռիչքներ իրականացնել Իրաքի և Իրանի օդային տարածքներում: Որոշ խոշոր ավիաընկերություններ ևս դադարեցրել են դեպի Իրան և Իրաք չվերթերը: