Եվս մեկ փոքրիկ է ապաքինվել ճիշտ ախտորոշման ու փորձառու վիրաբույժին վստահելու շնորհիվ: Քսան տարի լինելով ռազմական բժիշկ՝ ծառայությունն ավարտելուց հետո Գևորգ Շահսուվարյանը վիրահատել է բնածին արատով ծնված բազմաթիվ երեխաների: Միայն դեկտեմբերին, վիրաբույժը ժպիտ է պարգևել 30-ից ավելի երեխայի: Մարկը ևս բարեհաջող վիրահատությունից մեկ շաբաթ անց սկսել է ինքնուրույն քայլել ու խոսել: Բժիշկ Գևորգ Շահսուվարյանը վստահեցրել է, որ վիրահատական միջամտությամբ հնարավոր է վերացնել որոշ բնածին արատներ: