Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել Է, որ իր երկրին հաջողվեց պատասխանել ԱՄՆ-ին՝ հրթիռակոծելով Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները: «Այս գիշեր մենք «ապտակ» հասցրինք նրանց»,- ասել Է նա Կում քաղաքում ունեցած ելույթի ընթացքում, որը հեռարձակվել Է իրանական հեռուստատեսությամբ:
Խամենեին նաև ընդգծել Է, որ Իրանի այդ գործողություններն իրենց լրջությամբ զիջում են ամերիկյան հատուկ գործողությանը, որի ժամանակ սպանվեց իրանական «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին: Իր հերթին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սոլեյմանիի սպանությունը համեմատել Է մարդու ձեռքը կորցնելու հետ և խոստացել է այդ քայլն անպատասխան չթողնել: «Դուք գեներալ Սոլեյմանիի դեպքում ձեռքը կտրեցիք, իսկ մենք ձեր ոտքերը կկտրենք մեր տարածաշրջանում»,- իրանական ԶԼՄ-ները մեջբերել են Ռոհանիի խոսքը:
Ըստ Ինտերֆաքսի՝ ԻՀՊԿ-ն էլ տարածել է հայտարարություն, որում նշել է, որ բոլոր այն երկրները, որոնք կաջակցեն ԱՄՆ-ին Իրանի դեմ գրոհների դեպքում, իրանական հարվածների թիրախ կդառնան: