Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուքի» իր էջում այսօր գրառում է կատարել՝ նշելով, որ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ հունվարի 6-ին չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանի և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ միասին այցելել է Հայաստանի հարավում տեղակայված ՀՀ զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ:
Փոխվարչապետը շնորհավորել է Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նրանց և նրանց ընտանիքներին մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար։