Երևանի մետրոպոլիտենում շուտով կգործարկվի «Chargex» արտաքին մարտկոցը՝ «power bank»-ը, որը տրամադրվելու է վարձակալությամբ: Բոլորն ունեն սմարթֆոն, որն ինչ-որ պահի լիցքաթափվում է: Ու այդտեղ բոլորին օգնության է հասնում Դավիթ Օհանյանը՝ «Chargex» ստարտափի հիմնադիրը: Դավիթը Հայաստան է վերադարձել, երբ ծնվել է որդին: