Սեբաստիան Կուրցը երկրորդ անգամ դարձել է Ավստրիայի կանցլեր: Այսօր կայացել է երկրի կառավարության ղեկավարի երդմնակալության հանդիսավոր արարողությունը: Կուրցի ղեկավարած առաջին կառավարության կազմն իր գործունեությունը դադարեցրել էր 2019-ի մայիսին՝ Ավստրիայի փոխկանցլերի դեմ կոռուպցիոն մեղադրանքների վերաբերյալ առաջացած սկանդալից հետ:
2020-ի հունվարի 1-ին Կուրցի՝ Ավստրիայի ազգային կուսակցությունը համաձայնության է եկել «Կանաչների» հետ կառավարական կոալիցիա ձևավորելու գործում: