Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հաջող է հանդես եկել Իտալիայի միջազգային մրցաշարում:
Իտալական Մոնտեբելուա քաղաքում կայացած մրցաշարում Տեր-Սահակյանը «4th Vergani Cup Montebelluna»-ում 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ դարձել է մրցաշարի հաղթող: Հայ գրոսմայստերը չի կրել ոչ մի պարտություն, 6 պարտիա ավարտել է հաղթանակով, իսկ 3-ում գրանցել է ոչ-ոքի:
«4th Vergani Cup Montebelluna»-ին մասնակցում էր 45 շախմատիստ աշխարհի 21 երկրից: