Հունվարի 8-ին Ստամբուլում տեղի կունենա «Թուրքական հոսք» գազատար խողովակաշարի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա կլինեն Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Գազատարի փորձարկումը մեկնարկել է 2020-ի հունվարի 1-ից:
Երկու երկրների ղեկավարները նաև կքննարկեն Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում ու Լիբանանում ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ «Թուրքական հոսքը» Ռուսաստանից Թուրքիա է հասնում Սև ծովի հատակով: Գազատարի առաջին ճյուղը նախատեսված է թուրքական շուկայի, մյուսը՝ Եվրոպայի հարավային ու հարավարևելյան երկրների համար: Յուրաքանչյուր ճյուղի հզորությունը տարեկան կազմում է 15.75 միլիարդ խորանարդ մետր գազ: