Պեդրո Սանչեսը դարձել է Իսպանիայի վարչապետը: Իսպանիայի խորհրդարանի անդամները քվեարկության երկրորդ փուլի արդյունքում երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատել են սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսի թեկնածությունը:
Պեդրո Սանչեսն Իսպանիայի վարչապետ է ընտրվել երկու ձայնի առավելությամբ: Նրա թեկնածության օգտին քվեարկել է 167 պատգամավոր, դեմ են հանդես եկել 165-ը:
Հիշեցնենք, որ այդ քվեարկությամբ վերջ է դրվել երկրում մեկամյա քաղաքական անորոշությանը: