Զբոսաշրջիկին Հայաստանը ճանաչելու կարևոր գործոններից մեկն էլ բարեկարգ ճանապարհներն են։ Մոտ կես միլիոն դրամ հատկացման շնորհիվ շուտով կբարեկարգվեն Հաղպատի ճանապարհները։ Կնորացվի ու նոր տեսք կստանան գյուղ տանող ճանապարհը, նաև վանական համալիրի գլխավոր փողոցը: Տեղացիները հույս ունեն՝ Հաղպատից հետո հերթը Սանահինին էլ կհասնի։