Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի աճյունը բերվել է Իրանի Քերման քաղաք, որտեղ այսօր տեղի կունենա նրա հուղարկավորության արարողությունը:
Քաղաքը գտնվում է Իսլամական Հանրապետության հարավ-արևելքում: Ղասեմ Սոլեյմանին Քերմանում աշխատել է շինարարության վրա: Իրանցի գեներալը ծնվել է Իրանի արևելքում գտնվող լեռնային Ռաբոր գյուղում:
Հիշեցնենք, որ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր Բաղդադի օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած ամերիկյան օդուժի իրականացրած ավիահարվածների հետևանքով: