Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի է ժամանել թուրքական առաջին զորախումբը՝ երկրում ազգային համաձայնության կառավարության ձևավորման գործում աջակցության համար: Երկրի իշխանությունները հայտնել են, որ թուրքական զորախմբերի ժամանումից հետո կառավարական ուժերը մեծ վնաս կհասցնեն Լիբիայի բանակին:
Հիշեցնենք, որ ներկայումս զուգահեռ գոյություն ունեն երկու գործադիր իշխանություններ՝ միջազգայնորեն ճանաչված ազգային համաձայնության կառավարությունն ու Լիբիայի ազգային բանակը: Երկրում ստեղծված երկիշխանության հիմնահարցի հանգուցալուծման նպատակով Թուրքիայի խորհրդարանը հունվարի 2-ին հավանության էր արժանացրել մի օրինագիծ, որը ենթադրում է թուրքական զորախմբերի՝ Լիբիա ուղարկելու հավանականությունը: