Իրանի խորհրդարանի ընդունած օրենքի համաձայն` ահաբեկիչների ցուցակում ընդգրկվել են ամերիկյան զինուժի բոլոր այն զինվորականները, ինչպես նաև Պենտագոնի հետ կապ ունեցող բոլոր ընկերություններն ու այն անձինք, որոնք առնչություն են ունեցել Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ:
Եթե 2019-ի ապրիլի Մեջլիսն ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչել միայն ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը, ապա այժմ՝ նույն կարգավիճակին են արժանացել նաև Միացյալ Նահանգների ամբողջ բանակն ու Պենտագոնը: Այս մասին տեղեկացնում է իրանական Fars գործակալությունը: