Հովքի զարգացման հեռանկարը գյուղացիները տեսնում են տուրիզմով: Հիմնականում փախստականներով բնակեցված գյուղում դրսի ներդրողի հետ հույսեր չեն կապում: Բոլորը համախմբվել են Քարի լճի ու գյուղի զարգացման գաղափարի շուրջ: Լճում հյուրեր շատ են ունենում, մտածում են՝ ինչպես անել, որ մի քանի օր հյուրերին պահեն գյուղում: