Գերմանիան Իրաքից դուրս է բերում իր զորախմբերի մի մասը: Այս մասին այսօր հայտարարել են Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները: Տարածաշրջանում լարվածության խորացման պատճառով գերմանացի զինվորականների մի մասին կտեղափոխեն Հորդանան և Քուվեյթ: Այժմ Իրաքում է գտնվում 120 զինվորական, որոնք երկրի անվտանգության ուժերին նախապատրաստում են ահաբեկչության դեմ պայքարի համար: