Բաղդադի հայ համայնքին կոչ անելու որոշման դեպքում ԱԳՆ-ն հանդես կգա հայտարարությամբ. այս պահի դրությամբ նման բան չկա։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Բաղդադում ՀՀ դեսպանությունն աշխատում է իր բնականոն ռեժիմով և մշտապես կապի մեջ է տեղի հայկական կառույցների, հայ համայնքի հետ։
Աննա Նաղդալյանը նաև հայտնել է, որ ՀՀ-ն Քենիայում ներկայացուցչություն չունի, այնտեղ չկա նաև հայկական համայնք, իսկ ՀՀ քաղաքացիներ կարող են մեկ-երկու հոգի լինել։
«Մոտակա հյուպատոսարանում հաշվառման կանգնած և Քենիայում մշտական բնակություն ունեցող ՀՀ քաղաքացիների տվյալներ մենք չունենք»,- հայտնել է Աննա Նաղդալյանը։