Արցախում երկու զինծառայող հունվարի 5-ին վթարի է ենթարկվել:
Դեպքը տեղի է ունեցել, երբ զինվորները գնացել են իրենց այցի եկած հարազատներին հանդիպելու՝ 1lurer.am-ին հայտնեց Արմավիրի մարզի Արգինա համայնքի ղեկավար Ռուստամ Արոյանը. վթարի ենթարկված զինծառայողներից Փայլակ Սիսակի Ասատրյանը համագյուղացի է։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ զինվորներին տեղափոխել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, ապա համագյուղացի Փայլակ Ասատրյանին ուղղաթիռով տեղափոխել են Երևան՝ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը 1lurer.am-ի հետ զրույցում, հերքելով տարածված ապատեղեկատվությունը, նշեց, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 5-ին, տուժել է երկու, ոչ թե չորս զինվոր՝ ինչպես տարածվել է որոշ լրատվամիջոցներում:
Հովհաննիսյանը նաև նշեց, որ զինվորներից մեկը, ով ծայրահեղ ծանր վիճակում էր, արդեն դրական դինամիկա է գրանցել, և բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն: