Ավստրալական մղձավանջը շարունակվում է: Կանաչ մայրցամաքում անտառային հրդեհների ուժգնացման հետևանքով հիմնահատակ կամ մասամբ այրվել է ավելի քան 2 հազար տուն: Վերջին տվյալների համաձայն՝ հրե տարերքի զոհ են դարձել 25 մարդ և միլիոնավոր կենդանիներ: Հոկտեմբերից սկսված հրդեհների հետևանքով այրվել է 6 միլիոն հա անտառածածկույթ: Երկրի բնակիչներն ու իշխանությունները պատրաստվում են առավել արտակարգ իրավիճակի, քանի որ աղետը չի նահանջում: Սա աննախադեպ տարերային աղետ է Ավստրալիայի համար: Նախնական հաշվարկի համաձայն՝ հրդեհների հասցրած վնասը կազմում է 1.5 մլրդ դոլար: Կանաչ մայրցամաքի հրդեհների ծուխն արդեն հասել է Լատինական Ամերիկա, մասնավորապես՝ Չիլի և Արգենտինա: