Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող այս օրը՝ Հայ Առաքելական Եկեղեցին ու հավատացյալ ժողովուրդը նվիրում է ննջեցյալների հիշատակին: Այսօր տարվա հինգ տաղավար տոներին հաջորդող առաջին մեռելոցն է: Սուրբ պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին՝ աղոթում-խնկարկում նրանց համար: