Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Ազգային ժողովի 2019 թ. գործունեության մի մասը՝ թվերով: Աշխատանքային տարվա մեկնարկից առաջ մեկ անգամ ևս ամփոփելով նախորդը՝ ԱԺ նախագահը տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութում նշվում է, որ խորհրդարանը 2019 թվականի ընթացքում գումարել է 3 հերթական նստաշրջան, 4 արտահերթ նստաշրջան, 7 արտահերթ նիստ:
2019 թվականի ընթացքում շրջանառության մեջ է դրվել 792 օրենսդրական նախաձեռնություն և քննարկման իրավասությանը վերապահված հարց, որից 367-ը ընդունվել կամ լսվել են, 60-ը՝ մերժվել, 104-ը հետ են վերցվել հեղինակի կողմից, 101-ը տեղափոխվել են 4-րդ նստաշրջան:
Ազգային ժողովը 2019 թվականին ընդունել է 312 օրենք, ստեղծել է 5 քննիչ հանձնաժողովներ: