Միացյալ Նահանգների իշխանությունը պատժամիջոցներ է նախապատրաստում Իրաքի նկատմամբ: Պատճառն ամերիկյան զորախմբերի՝ Իրաքից դուրսբերման երկրի իշխանությունների պահանջն է: Այս մասին գրում է Washington Post պարբերականը: Ամերիկյան վարչակազմն այս հարցում դեռևս որոշում չի կայացրել:
Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանն ավելի վաղ երկրի կառավարությանը հորդորել էր նախաձեռնել ամերիկյան զորախմբերի դուրսբերումը: Այնուհետև, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներով էր սպառնացել Իրաքին՝ պաշտոնական Բաղդադի «թշնամական» գործողությունների դեպքում: Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր, որ Իրաքի նկատմամբ «այնպիսի պատժամիջոցներ կսահմանի, ինչպիսիք երբեք չի տեսել»՝ հավելելով, որ ամերիկյան զորախմբերը մտադիր չեն հեռանալ Իրաքից այնքան ժամանակ, քանի դեռ Իրաքի կառավարությունն ամերիկյան կողմին չի վճարել երկրում կառուցված ավիաբազայի համար: