ԱՄՆ իշխանությունը պատժամիջոցներ է նախապատրաստում Իրաքի նկատմամբ: Պատճառն ամերիկյան զորախմբերի՝ Իրաքից դուրսբերման երկրի իշխանության պահանջն է: Այս մասին գրել է «Washington Post» պարբերականը: Ամերիկյան վարչակազմն այս հարցում դեռևս որոշում չի կայացրել: Ամերիկյան պատժամիջոցների հետևանքներն է կրում նաև Իրանի տնտեսությունը: Կարո՞ղ են արդյոք քաղաքական զարգացումներն ազդել նաև մեր երկրի տնտեսության վրա՝ վերլուծել է փորձագետը: