ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ավստրալիայի անտառային հրդեհների կապակցությամբ հայտնել է լիակատար համերաշխություն այդ երկրի ժողովրդին ու կառավարությանը։
Մնացականյանը Թվիթերի իր միկրոբլոգում նշել է, որ մեծապես անհանգստացած է Ավստրալիայում այդ աղետով:
«Զոհերը և միլիանավոր տուժածները շատ հզոր ուղերձ են կրում և աշխարհում գլոբալ գործողության դիմելու կոչ են, սա վերաբերում է բոլոր ազգերին»,- նշել է նախարարն ու ցավակցություն հայտնել հարազատներ կորցրած ընտանիքներին: