Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Թեհրանը գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանության համար ԱՄՆ-ից վրեժ լուծելու 13 սցենար է մշակել: Ալի Շամխանիի խոսքով՝ նախապատրաստված նույնիսկ «ամենափոքր» սցենարը «Ամերիկայի համար գիշերային մղձավանջ» կդառնա:
Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանը միաձայն օրինագիծ էր ընդունել, որի համաձայն ամերիկյան բանակն ու Պենտագոնը հավասարեցվում են ահաբեկչական կազմակերպության: Փաստաթղթով հաստատվում է նաև Իրանի «Ղոդս» հատուկ ստորաբաժանմանը երկրի Ազգային զարգացման հիմնադրամից 200 մլն եվրոյի հատկացումը: