Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վաղը կքննի Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու միջնորդությունը:
Նոտարական գրասենյակների սեփականաշնորհման գործով արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետի մեղադրանքը փոխվել է, և ՀՔԾ-ն դիմել է դատարան՝ նրան կրկին կալանավորելու միջնորդությամբ:
Քրեական գործն առնչվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատելու շրջանին: Թովմասյանին ևս նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել: