Պատարագների ու ժամերգությունների արդեն նաև Ռուսթավիի հայերն են մասնակցում: Վիրահայոց թեմի նախորդ առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրոք ու նրա նախաձեռնությամբ տասնամյակների դադարից հետո նաև Ռուսթավիում հայերն աղոթատեղի ունեցան: Թեմի նոր առաջնորդը խոստանում է` պատվով շարունակել մինչ օրս արվածը և արդարացնել հավատավոր ժողովրդի սպասելիքները: