Հունվարի 6-ին Թեհրանում տեղի է ունեցել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հրաժեշտի արարողությունը, որի ժամանակ էլ, ըստ Իրանական լրատվամիջոցների, ելույթ է ունեցել գեներալի դուստր Զեյնաբը: Նա ասել է, որ հոր մահը հանգիստ չի տա Իրանի թշնամիներին: «Մերձավոր Արևելքում ամերիկացի զինծառայողների ընտանիքները կապրեն՝ սպասելով իրենց երեխաների մահվանը»,- վստահ հայտարարել է Զեյնաբ Սոլեյմանին: