Սիրիայի նախագահի աշխատակազմի ղեկավար-նախարար Մանսուր Ազզամը Սուրբծննդյան տոնի կապակցությամբ նախագահ Բաշար Ասադի շնորհավորանքներն է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանին։
ՍԱՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դամասկոսի հայկական եկեղեցում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Մանսուր Ազզամը Նալբանդյանին է փոխանցել նախագահի բարեմաղթանքները, իսկ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նախագահ Ասադին՝ աղոթքով առ Աստված, որ պաշտպանվի Սիրիան և նրա ժողովուրդը, նրա բանակը, և օրհնվի նախագահ Ասադը: