9-ամյա պատերազմը Սիրիայում փոխեց քաղաքի դիմագիծն ու մարդկանց ապրելակերպը: Հարյուրավոր զոհեր ու քարուքանդ եղած, լքված բնակավայրեր են, որտեղ ապրել այլևս հնարավոր չէր: Հենց այդպիսի բնակավայրերից մեկում՝ Քաֆր Նաբելում, հետաքրքրական փաստի ականատես է եղել BBC-ի հոդվածագիրը: Պարզվում է՝ քաղաքում մնացածների մեծ մասը կատուներ են: