Հայաստանի և սփյուռքի խոշոր ձեռնարկատերերի աջակցությամբ գարնանը կմեկնարկի անչափ կարևոր մի ծրագիր: Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող գյուղի՝ վերջին երեք տարվա գրանցում ունեցող և բնակվող ծնողներից յուրաքանչյուր նոր ծնված երեխային միանվագ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և մինչև երեխայի երեք տարին լրանալը ամիսը 100 հազար դրամ կտրամադրվի: Ծրագիրը ներառելու է Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի՝ Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող բնակավայրերը: