2007-ից հետո Ինդոնեզիայում սկսվել են ամենաուժեղ ջրհեղեղները: Մոտ 60 մարդ է զոհվել մայրաքաղաքում, 170 հազարից ավելին մնացել է անօթևան: Քանդվել են կամուրջներ, ճանապարհները ծածկվել են ջրով: Հորդառատ անձրևները չեն դադարում անցյալ տարվա դեկտեմբերի 31-ից: Գետերը դուրս են եկել ափերից: Ըստ կանխատեսումների՝ սպասվում են տեղումներ նաև առաջիկա օրերին: Դժվար հասանելի տարածքների բնակիչներին ջուր, սնունդ, անհրաժեշտ նյութեր և դեղամիջոցներ են հասցնում ուղղաթիռներով: