Չինաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Հեն Շուանը կարևորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության քննարկումը: Ըստ դիվանագետի՝ Անվտանգության խորհուրդը պատասխանատու է միջազգային խաղաղության պաշտպանության համար, հետևաբար պետք է կատարի իր պարտավորությունները:
«ԱՄՆ վարչակազմը չպետք է չարաշահի ռազմական ուժը և ձեռնարկի ռիսկային գործողություններ, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի և լարվածության աճի Մերձավոր Արևելքում»,- ասել է Հեն Շուանը երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ, հայտնում է FAN-ը:
Չինացի դիվանագետը «ռազմական արկածախնդրություն» է անվանել Պենտագոնի հրթիռային հարվածը Բաղդադի արվարձանում, որն ըստ նրա՝ պետք է համարվի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում:
Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Պեկինը կտրականապես դեմ է միջազգային հարաբերություններում ռազմական ուժի կիրառմանը, քանի որ ռազմական մեթոդները ելք չեն ցանկացած ճգնաժամային իրավիճակից: