Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հանձնման արարողությունը:
Բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսի «1917» պատմական ֆիլմը՝ Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին, հաղթել է «Լավագույն դրամա» անվանակարգում:
Մենդեսը «Ոսկե գլոբուսի» է արժանացել նաև «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:
Հոակին Ֆենիքսը լավագույն դրամատիկ դերասան է ճանաչվել «Ջոքերում» մարմնավորած դերի համար:
Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը հաղթել է «Լավագույն կատակերգություն/մյուզիքլ» անվանակարգում, իսկ Տարանտինոն ճանաչվել է լավագույն սցենարիստ: Դերասան Բրեդ Փիթը, որը խաղացել է ֆիլմում, «Ոսկե գլոբուսի» է արժանացել «Լավագույն երկրորդական դերասան» անվանակարգում: Սա դերասանի նվաճած երկրորդ «Ոսկե գլոբուսն» է:
«Սրիկա» մյուզիքլում լավագույն դերակատարման համար մրցանակի է արժանացել Թերոն Էդջերթոնը: Ռեփ երգչուհի Awkwafina-ն «Ոսկե գլոբուս» է ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Հրաժեշտ» կատակերգությունում/մյուզիքլում խաղացած դերի համար:
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «Ոսկե գլոբուս» է ստացել հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոնի «Պարազիտներ» ֆիլմը:
«Չեռնոբիլ» 5 մասանոց սերիալը լավագույնն էր «Կարճամետրաժ սերիալ» անվանակարգում:
Նշենք, որ «Ոսկե գլոբուս» շնորհվում է ավելի քան 20 անվանակարգում: