Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 08:50-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի մարդատարների համար:
«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: