Երկուշաբթի առավոտյան Իրանի բազմամիլիոնանոց մայրաքաղաքը հրաժեշտ կտա Իսլամական հեղափոխության պահպանության կորպուսի հայտնի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, որը մահացել է Բաղդադում Միացյալ Նահանգների օդուժի հարվածից:
Իրանում բարձրաստիճան զինվորականին անմիջապես ընդունել են որպես նահատակ, իսկ Միացյալ Նահանգների գործողությունները կոչել են հանցագործություն և ահաբեկչական գործողություն, ինչի համար Թեհրանը խոստացել է վրեժխնդիր լինել: Թե որոշակի ինչ եղանակով՝ դեռևս պարզ չէ: