Երկուշաբթի Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին կհանդիպի ԱՄՆ դեսպան Մեթ Թուլերի հետ և կտեղեկացնի նրան Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման մասին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով CNBC-ին:
Կիրակի օրը Իրաքի պառլամենտը որոշում կայացրեց երկրից դուրս բերել օտարերկրյա զորքերը և դադարեցնել «Իսլամական պետության» դեմ պայքարի վերաբերյալ կոալիցիայի հետ համաձայնագիրը: Այս առաջարկը ներկայացրել էր Ադել Աբդել Մահդին:
Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը չեն լքի Իրաքը, քանի դեռ Բաղդադը չի վճարել երկրում ԱՄՆ կառուցած ավիաբազայի համար: Նա նաև սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Իրաքի նկատմամբ, եթե ԱՄՆ-ի դեմ թշնամական գործողություններ ձեռնարկվեն: