Հունվարի 5-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները Սայաթ-Նովայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում 16-ամյա դեռահասի դի են հայտնաբերել։
Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնում է, որ 16-ամյա աղջկա սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու համար: